Աննա Գրիգորյան. Զարգացումներ են տեղի ունենում Կապանի քաղաքապետի շուրջ
«Ես կուզեի, որ Դուք Ձեր եզրափակիչ ելույթում խոսեիք այն հետապնդումների մասին, որոնք տեղի են ունեն Սյունիքի նախկին ու ներկա համայնքապետերի նկատմամբ, լսել Ձեր դիրքորոշումը»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանը՝ դիմելով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին։
Աննա Գրիգորյանը նշեց, որ այդ գործերն ունեն քաղաքական աստառ, կարվել են քաղաքական հատուկ պատվերով։
Նա խոսեց նաև Կապանի քաղաքապետի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին.
«Մինչև այսօր մենք գիտիենք, որ կալանքի տակ են ու քաղաքական հետապնդումների են ենթարկվում Գորիսի, Քաջարանի գործող քաղաքապետերը, Մեղրիի ու Սիսիանի նախկին համայնքապետերը, բայց նոր զարգացումներ են տեղի ունենում Կապանի քաղաքապետի շուրջ
Սյունեցի պատգամավորի ներկայացմամբ, Գևորգ Փարսյանն ընտրվել է 2018-ին, նրա լիազորություններն ավարտվում են 2023-ին, ավագանունը՝ 2022-ին, այսինքն, առնվազն մեկ տարի քաղաքապետը դեռ կարող է պաշտոնավարել։
«Մեկ էլ ընտրություններից հետո պարզվում է, որ ավագանու վեց անդամ միանգամից ասում են, որ էլ ավագանու անդամ չեն ուզում դառնալ։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում։ Եվ ամբողջ գործընթացը գնում է այն ուղղությամբ, որ Կապանում քաղաքապետի նոր ընտրություններ կազմակերպվեն։ Լավ, ուզում եմ հասկանալ, ի՞նչ եք ուզում անել, որ ամեն կերպ ուզում եք չեզոքացնել Սյունիքի համայնքապետերին։ Ինչո՞ւ»,-իշխանությանը հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավորը։
Կապանցի Աննա Գրիգորյանը հիշեցրեց, իշխող քաղաքական ուժի պատճառով իր հայրենի քաղաքը դարձել է ամենավտանգվածն այսօր. Կապան-Ճակատեն, Կապան-Ագարակ ճանապարհները գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության ներքո, օդանավակայանի կողքին կանգնած են ադրբեջանցիները, Մ2 միջպետական ճանապարհն էլ ադրբեջանցիների ուղիղ նշանառության ներքո է։
«Նման մթոնոլորտում փոխարեն մտածեք, թե ինչպե՞ս անվտանգությունն ապահովեք, մտածում եք, ինչպե՞ս ու ումո՞վ փոխարինեք քաղաքապետին։ Լավ, սա ինչի՞ մասին է խոսում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ Փարսյանը ջանք ու եռանդ չի խնայել, որ ավելի բարեկարգ դարձնի համայնքը։
Աննա Գրիգորյանը բացատրեց, որ Կապանի գործող քաղաքապետին ճանաչել է պատգամավոր դառնալուց հետո, իր հին ընկերը չի, բայց ուզում է հասկանալ՝ թե այս ճանապարհն ո՞ւր է տանում, ՔՊ-ական սյունեցի պատգամավորներից էլ հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունեն տեղի ունեցածի մասին։
Նա նաև հիշեցրեց, որ Կապանում Փարսյանը հաղթել էր ՔՊ-ականին, կարծիք հայտնեց, որ մինչ օրս ՔՊ-ն այդ պարտության հետ չի հաշտվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան