Այս իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հակասոցիալական է. Արթուր Խաչատրյան
«Այս իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, ըստ ինձ, հակասոցիալական է»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ելույթ ունենալով աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի թեկնածության քննարկման ժամանակ:
Նա հայտնեց, որ կողմ չէ սոցիալական տրանսֆերտներին, քանի որ կարծում է՝ իշխանությունը պետք է մտածի, թե ինչպես թույլ չտալ, որ աղքատություն առաջանա, այլ ոչ թե՝ մտածի ինչքան փող տա, որ աղքատը սովամահ չլինի:
Որպես օրինակ Խաչատրյանը բերեց նաև տների գույքահարկի բարձրացման որոշումը և պնդեց, որ դրանից հարկային բեռն ընկել է միջին գների տների վրա, այլ ոչ թե՝ թանկարժեքների և դրանից հետո չի կարելի սոցիալական հավասարության մասին խոսել:
Անդրադառնալով խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների բերած համահարթ հարկման հարցին՝ ընդդիմադիր պատգամավորն այն նույնպես ճիշտ չհամարեց:
«1 մլն դրամ ստացող մարդը նախկինում վճարում էր 250 հազար դրամ, իսկ օրինակ 100 հազար դրամ ստացողը 20 հազար դրամ և երբ համարահարթ հարկում է մտցվում այդ երկու քաղաքացիների միջև ճեղքը մեծանում է»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հավելեց, որ հենց այդ քաղաքականության պատճառով Համաշխարհային ֆորումի թվերով Հայաստանը աճի ներառականությունով շատ-շատ ցածր է:
Չհամաձայնելով իշխանական պատգամավորների պնդման հետ, թե հարկայից բեռը թուլացվել է՝ Արթուր Խաչատրյանը շեշտեց, որ դրա համար այն պետք է զուգահեռ իջեցվեր, ոչ թե դրա արդյունքում տարբեր սոցիալական խմբերի մեջ հարկային ճեղքը մեծացնի:
Անդրադառնալով պետական համակարգում բաժանված 120 մլն դոլար պարգևավճարի թեմային՝ Խաչատրյանը խնդրեց ներկայացնել բաշխման այն կորը, որը ցույց կտա, թե որ աշխատակիցն է ստաացծ 15 % պարգևավճար և որը՝ աշխատավարձի մի քանի պատիկը:
Ընդդիմադիր պատգամավորը խոսքի վերջում հիշեց Արամ Վարդևանյանի հարցին Տիգրանյանի տված պատասխանը՝ թե դեմ է քաղաքացուն առանց հիմքի աշխատանքից ազատելուն, և շեշտեց, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն հենց այդ հիմքով էլ ազատվել է: