Գեղամ Մանուկյան. Տեսանք աննախադեպ երևույթ, երբ լրագրողին ամբողջ նստաշրջան զրկում են լուսաբանման իրավունքից
«Անցած տարիներին էլ մամուլը եղել է այս կամ այն կերպ ճնշումների ներքո, եղել են ոտնձգություններ առանձին լրագրողների նկատմամբ, ԶԼՄ-ների նկատմամբ, բայց դրա հետ մեկտեղ եղել են ազատ ու խիզախ լրագրողներ»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ այդ լրագրողները նույնիսկ ԱԺ-ում կանոնակարգի խախտմամբ կարողացել են արահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումը։
Նա հիշեցրեց, որ դահլիճում նստած ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ԱԺ ամբիոնի մոտ իրենց դիրքորոշումն են հայտնել ակցիայի միջոցով, բայց որևէ ԱԱԾ աշխատող քացով նրանց դուրս չի հրավիրել, որևէ մեկին չեն վռնդել, ԱԺ ուղիղ հեռարձակումն էլ չեն ընդհատել։
«Մամուլի նկատմամբ ճնշումները սկսել են ստանալ համակարգային բնույթ, սկսել են սահմանափակումներ լրատվական դաշտի նկատմամբ»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ ԱԺ աշխատանքների լուսաբանումը խայտառակ կերպով սահմանափակվում է։
«Ես նայում եմ օթյակում նստած իմ նախկին գործընկերներին, «Երկիր Մեդիա»-ի լրագրողին, պատկերացնում եմ, թե ինչ դժվարությամբ են պատրաստելու տարողունակ նյութը, երբ զրկված են տեսնելու, թե հանրային ծառայողն իր աշխատասենյակում ինչով է զբաղված։ Քաղաքացին իրավունք ունի իմանալ իր ընտրած պատգամավորի՝ հանրային վայրերում գործունեության մասին։ Մի քանի օրվա մեջ մենք տեսանք նոր աննախադեպ երևույթներ, երբ լրագրողին ամբողջ նստաշրջան զրկում են լուսաբանման իրավունքից, երբ ցանկացած ոք նույնիսկ հեռախոսով, նույնիսկ Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է ԱԺ աշխատանքը, այդ թվում հարյուրավոր զինված ծառայողների ծառայությունը, բայց կոնկրետ մեկ լրագրողի զրկում են գործունեությունից»,- ասաց Մանուկյանը։
Նա ողջունեց օթյակում նստած լրագրողներին, նշեց, նրանց տեղը լիներ կբոյկոտեր ԱԺ աշխատանքի լուսաբանումը։ Մանուկյանը հիշեցրեց, որ պատերազմի օրերին էլ բոլոր խմբագիրները գործել են զինվորի պես, չեն հրապարակել իրականությունը, տարածել են Արծրուն Հովհաննիսյանի ստերը։
Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանի որոշմամբ, Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանը զրկվել է Ութերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի իրավունքից։ Նրան արգելել են մուտք գործել ԱԺ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն չի վերանայել Panorama.am-ի լուսանկարչի խորհրդարան մուտք գործելու արգելքը
- ԱԺ-ում դեռ չեն վերանայել Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու որոշումը
- Սա խայտառակ երևույթ է հանրության կողմից տեղեկատվություն ստանալու ազատության սահմանափակման հարցում. Գեղամ Մանուկյանը՝ Panorama.am-ի ֆոտոլրագրողի մուտքն ԱԺ արգելելու մասին
- ՀԺՄ-ն դատապարտում է Panorama.am-ի լուսանկարչի մասնագիտական գործունեության դեմ ուղղված ԱԺ գործողությունները
- Անհապաղ վերականգնել «Panorama.am» լրատվական կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի իրավունքը
- Արման Թաթոյան. Panorama.am-ի լուսանկարչի մուտքը ԱԺ արգելելը խնդրահարույց է
- Բորիս Նավասարդյան. Ակնհայտորեն հետապնդում են այն լրագրողներին, որոնք անցանկալի տեղեկություններ են փոխանցում խորհրդարանի անցուդարձի մասին
- Շուշան Դոյդոյան. Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու որոշումը կամայական է
- Իրավաբանն արձագանքել է Panorama.am-ի լուսանկարչին ԱԺ մուտք գործելու արգելքին
- ԱԺ-ն արգելել է Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան