Կառավարությունը Երևանում դադարեցնում է «մատչելի բնակարան» ծրագրերի արտոնությունները
«Նախագիծը նպատակ ունի փոխել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտահարկի վերադարձի ուղղվածությունը և դրան հաղորդել տարածքային համաչափ զարգացման և սոցիալական նշանակություն»,-կառավարության նիստում հայտարարեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ զեկուցելով Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու կառավարության նախաձեռնած օրինագիծը:
Նախարարը հիշեցրեց, որ արտոնությունը գործում է 5 տարի ժամկետում, նրանով նախատեսվել է վճարված եկամտային հարկը վերադարձնել ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկերի դիմաց վճարված տոկոսները փոխհատուցելու համար:
Նա հայտնեց, որ այս պահին ծրագրի շահառուների թիվն անցնում է 17 հազարը, որոնց 93%-ը Երևանում են, իսկ 7%-ը՝ մարզերում:
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ փոփոխությամբ այդ արտոնությանն տրվում է այնպիսի ուղղորդում, որը կխրախուսի բնակարանային կառուղցապատման ավելի համաչափ բաշխումը, այն առաջին 3 տարիներին կշարունակի ուղղվել Երևանի ծայրամասերին, իսկ դրանից հետո մարզերի քաղաքային և գյուղական բնակավայրերին:
«Դրա համար առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել արտոնության գործողությունը Երևանի կենտրոնում և նրան հարող հատվածում: Մասնավորապես՝ առաջարկվում է, որ 2022 թ. հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երևանի 1-ին գոտում նոր շենքերի բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023 թ. հունվարի 1-ից՝ 2-րդ գոտում և այդ նույն տարվա հուլիսի 1-ից՝ 3-րդ գոտում, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից Երևանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ, դրանով նոր բնակարանների կառուցումը կուղղվի Երևանի 4-րդ և ավելի հեռու գոտիներ, իսկ դրանից հետո՝ մարզեր»,-տեղեկացրեց ֆինանսների նախարարը:
Նա նաև հայտնեց, որ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը շինթույլտվություն ստացած կառուցապատողների համար կշարունակեն գործել այդ արտոնությունները:
Հարակից հրապարակումներ`
- Հաշմանդամ զինծառայողներին աշխատանքի ընդունող գործատուներին պետությունը կվերադարձնի եկամտահարկը
- Հանքարդյունաբերող ընկերություննների վճարված ռոյալթիի ընդամենը 2 % կուղղվի ազդակիր համայնքներին
- Եթե ՀԱՊԿ-ի համար ընդունելի չէ՝ այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելությունը. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան