Կիրկորովին արգելվել է մուտք գործել Ուկրաինա
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովին արգելել է երկիր մուտք գործել երեք տարի ժամկետով։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
Հունիսին Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը Կիրկորովին ներառել է այն անձանց ցուցակում, որոնք սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգության համար:
Ավելի ուշ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Կիրկորովին հեռացրել են սև ցուցակից անվտանգության ծառայության նոր դիմումի պատճառով:
«Ուկրաինայի ազգային անվտանգության ապահովման շահերից ելնելով,2021 թվականի հունիսի 7-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը որոշում է կայացրել արգելել Կիրկորովի մուտքը Ուկրաինայի տարածք երեք տարի ժամկետով», - հայտնել են տեղական մամուլից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները