Հաշմանդամ զինծառայողներին աշխատանքի ընդունող գործատուներին պետությունը կվերադարձնի եկամտահարկը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրած կառավարության որոշման նախագծով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունող գործատուները պետությունից աջակցություն կստանան:
Կառավարության նիստում նա հայտնեց, որ միջոցառման շրջանակներում աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար գործատուին տրամադրվելու է աջակցություն այդ անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 հազար դրամի չափով, իսկ գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 հազար դրամի չափով:
Հարակից հրապարակումներ`
- Հանքարդյունաբերող ընկերություննների վճարված ռոյալթիի ընդամենը 2 % կուղղվի ազդակիր համայնքներին
- Եթե ՀԱՊԿ-ի համար ընդունելի չէ՝ այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելությունը. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան