Մեսրոպ Առաքելյան. Եկամտային հարկի վերադարձի սահմանափակումներ կիրառելը լուրջ խնդիրներ է առաջացնելու
Տնտեսագետ, Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Մեսրոպ Առաքելյանը, անդրադառնալով այսօր կառավարության որոշմանը, գրում է.
«Եկամտային հարկի վերադարձի սահմանափակումներ կիրառելը լուրջ խնդիրներ է առաջացնելու ոչ միայն տնտեսության մեջ։
Բնակարանաշինությունը Հայաստանում ոչ միայն և ոչ այնքան տնտեսական կամ սոցիալական խնդիր է լուծում, այլ առաջին հերթին ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ։ Մեր բնակֆոնդի 90 տոկոսից ավելին շուտափույթ փոփոխման կարիք ունի և պետք է կառուցել շատ-շատ բնակարաններ, և ունենալ շատ-շատ արտոնություններ և կառուցապատողների և բնակիչների համար։
Պետությունը ոչ միայն պետք է խրախուսի մարդկանց, այլ նաև «պարտադրի» նոր բնակարաններ գնել։ Բնակարանաշինության խթանման ցանկացած ծախս արդարացված է, քանի որ դա ներքին անվտանգությանն ուղղված կարևորագույն ծախս է։
Ի վերջո, մենք էլի կարճաժամկետ խնդիրները գերադասում ենք երկարաժամկետ նպատակներից։ Երևանում, մեղմ ասած, անկազմակերպ բնակարանաշինությունը, այո, խնդրահարույց է, բայց լուծումը ոչ թե հարկային օրենսգրքի փոփոխությունն է, այլ Երևանի մաստեր-պլան ունենալն է, որտեղ հստակ նշված կլինեն, թե որտեղ են կառուցվելու նոր շենքեր, և երբ են փոխարինվելու հին շենքերը։ Սակայն այսօր Երևանի քաղաքապետը մի կողմից շինթույլտվություններ է տրամադրում, կառավարությունը բնակելի շենքերի ներդրումներային ծրագրեր է հաստատում, մյուս կողմից` հարկային օրենսգրքով սահմանափակումներ է կիրառվում, օրինակ, Երևանի Աջափնյակ համայքնում, որտեղի բնակֆոնդի փոփոխությունը օրհասական խնդիր է։
Ու արդյո՞ք որևէ մեկը գիտի, թե, Աստված մի արասցե, Երևանում 7 բալանոց երկրաշարժի դեպքում քանի՞ շենք կփլուզվի և ի՞նչ «կարժենա» մեր ազգին նման մարդկային ու սոցիալական աղետը... Ու որտեղի՞ց նման բան չդիտարկելու այս հանցավոր անհոգությունը։
Հ. Գ․ Հատուկ մի երկու հոգու համար՝ այս մասին իմ դեմ դիրքորոշումը հայտնվել եմ միշտ՝ և կառավարության քննարկումներում, և հրապարակային»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան