ՊԲ. Արցախում ադրբեջանցիները փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը
Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան։
Ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը:
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ. Հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ
- ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Շուշիի մատույցներում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- Ձեռնպահ մնալ Արցախի ՊԲ-ն հայաստանյան ներքաղաքական գործընթացներին խառնելու փորձերից. ՊԲ