Պետդուման զգուշացրել է Ադրբեջանի նախկին դեսպանի կողմից ռուսներին վիրավորելու հետևանքների մասին
Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը նախազգուշացրել է Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիար Վագաբզադեի կողմից ռուսներին վիրավորելու հետևանքների մասին: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ այդ մասին նա գրել է իր Telegram ալիքում:
Պատգամավորը նշել է, որ նույնիսկ նախկին դիվանագետը «հիանալի զգում է, թե ինչ է կաելի, ինչը՝ ոչ:
«Միևնույն ժամանակ, նա չի վախենում հետևանքներից, ինչպես չեն վախենում նրանք, որոնք նախկին խորհրդային հանրապետություններում «այսօր վիրավորում են Ռուսաստանին և ռուսներին»,-ասել է խորհրդարանականը:
Տոլստոյը նաև ասել է, որ պետք է ներողություն խնդրել հնչած խոսքերի համար, հակառակ դեպքում «հետևանքներ կլինեն»: Նրա խոսքով՝ մի անձը կարող է ներել մեկ ուրիշին, սակայն մարդկանց, հավատքը ու երկիրը վիրավորելը կմնա երկու պետությունների հարաբերությունների պատմության մեջ:
Ավելի վաղ Վահաբզադեն դիմել էր ՌԼԴԿ կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկուն, որն ասել էր, որ Ադրբեջանում տիրում է բռնապետություն, և նրա տարածքը ժամանակին իրանական շահը նվիրել էր ռուսական կայսրությանը: Իր ուղերձի ընթացքում դիվանագետն իրեն թույլ էր տվել կոշտ հայտարարություններ՝ Ժիրինովսկուն և ռուս ժողովրդին անվանելով «խոզեր»:
Ի պատասխան դիվանագետի հայտարարությանը՝ Ժիրինովսկին ասել էր, որ այն անպատիժ չի թողնի և նամակ կուղարկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քրեական գործ հարուցելու պահանջով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան