Վարդան Ոսկանյան. Իրանական կողմի գործողություններն անզուգաչափ էին
Շատերն են ֆեյսբուքյան սոցիալական էջում հետևում իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումներին։ Նրա՝ #մերբարեկամԻրանը գրառումների շարքը առավել քան հետաքրքիր են տարածաշրջանային իրավիճակի սրացման ենթատեքստում։
Ու քանի որ քաղաքացիների ակնկալիքները ու վախերը սրվում են ամեն անգամ, երբ սահման դեսպաններ են գնում, այս վերլուծությունը հենց նրանց համար է. «Մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի գլխավորած իրանական պատվիրակության այցը Գեղարքունիքի մարզի առաջնագիծ որոշակի լուսաբանման արժանացավ նաև հայկական ԶԼՄ-ներում։
Սակայն ուշադրությունից դուրս մնաց մի չափազանց կարևոր հանգամանք։
Ինչպես հաճախ է պատահում, իրանական կողմի գործողություններն անզուգաչափ էին։
Ենթադրվում էր, թե Իրանի համար առավել կարևոր է Սյունիքի մարզը, սակայն հենց Գեղարքունիք այցով իրանական պետության՝ Հայաստանում ամենաբարձրաստիճան ներկայացուցիչը ցույց տվեց, որ պաշտոնական Թեհրանի համար Հայաստանի որևէ անկարևոր տարածք չկա։
Այս առումով ամենևին պատահական չէր նաև իրանական կողմի այս գործողության հետևանքով Ադրբեջանում ծայր առած խառնաշփոթը և անհանգստությունը, որն անթաքույց կերպով արտահայտվեց Բաքվի բռնապետի քարոզչամիջոցներում։
Այս ամենից բացի, սակայն, մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կար՝ այցը տեղի էր ունեցել առաջնագծի հենց այն հատված, որը հարում է թշնամական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Քարվաճառի տարածաշրջանին։
Լուսանկարում՝ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը և իրանական պատվիրակությունը հայ զինվորականների ուղեկցությամբ դիտարկում են թշնամական դիրքերը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան