Օգոստոսի14-ից սեպտեմբերի 4-ը Թբիլիսիում տրանսպորտը չի գործի
Թբիլիսիում քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 4-ը` րոպեներ առաջ հայտնեց միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն, գրում է aliq.ge-ն։
Պատճառը Վրաստանում համաճարակաբանական բարդ իրավիճակն է, հիմնականում նոր շտամների (դելտա շտամ) լայն շրջանառությունը:
Սահմանափակումը չի տարածվում միջքաղաքային տրանսպորտի վրա:
Լիովին սահմանափակվում են փառատոնների, ժամանցային միջոցառումների, համերգների և սպորտային մրցումների անցկացումը: Սահմանափակումներով կաշխատեն նաև երեխաների ժամանցի կենտրոնները:
Սննդի կետերի աշխատանքը ժամը 00: 00 -ի փոխարեն թույլատրելի կլինի մինչև 23 00 -ն: Պետական գերատեսչություններին հանձնարարվում է հնարավորության սահմաններում աշխատակիցներին տեղափոխել հեռավար աշխատանքի:
Առողջապահության նախարարությունը շարունակում է աշխատել լրացուցիչ մահճակալների մոբիլիզացման ուղղությամբ: Պետությունը խոստանում է ապահովել պատվաստվող քաղաքացիների տեղափոխումը կլինիկաներ:
Գոյություն ունեցող կանոնակարգերի կիրառման նկատմամբ վերահսկողությունը հնարավորինս կխստացվի` ներառյալ սոցիալական միջոցառումների` հարսանիքների, ծնունդ-կնունքների, հոգեհացերի անցկացումը. նման միջոցառումներ կազմակերպելու համար օբյեկտները կտուգանվեն 10 հազար լարիով, իսկ կրկնակի խախտումների դեպքում` օբյեկտի գործունեությունը կդադարեցվի:
Խորհուրդ է տրվում, որ սեպտեմբերից ռեստորաններ, սպա-սրահներ, ֆիթնես կենտրոններ և նմանատիպ հաստատություններ այցելող անձինք պատվաստված լինեն գոնե մեկ դոզայով, կամ 72 ժամվա ընթացքում արված թեստի բացասական պատասխան ունենան:
Լրացուցիչ կարգավորումների մասին խորհուրդը կտեղեկացնի առաջիկայում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները