Քամու «բերքահավաքը»
Երեկ Երևանում ուժեղ քամի էր, ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ մինչև 20մ/վ արագության:
Թվերը պատկերացնելը դժվար է, բայց քամու պատճառած վնասները՝ ակնհայտ են։ Երևանի սեփական տներից մեկի այգում օրինակ քամին ծառերից թափել էր 30 կգ-ից ավելի անհաս տանձ ու խնձոր։
Այգու տերերը հույս ունեն, որ արևին շարած գոնե մրգերը կհասունանան։
Նշենք, որ տարածաշրջանում շատ ավելի անհանգիստ եղանակ է՝ Թուրքիայում ջրհեղեղներ են, իսկ Վրաստանում՝ Ախալքալաքի շրջանում խոշոր կարկուտը փչացրել է բերքը։
ԱԻՆ-ը հայտնել է քամու հետևանքով այլ հետևանքների մասին ևս։ Այն, տարբեր ահազանգերով, տեղեկութություն է ստացել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ և անձրևատար խողովակներ։
Դեպքի վայրեր են մեկնել փրկարարներ, կատարել ամրացման, ապամոնտաժման աշխատանքներ, ճանապարհների երթևեկելի հատվածներից հեռացրել են ծառերի ճյուղեր և իրականացրել հերթապահություն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան