«Ալաշկերտը» հաղթեց «Կայրաթին» և դուրս եկավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլ
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում երեկ կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի «Ալաշկերտ»-«Կայրաթ» պատասխան հանդիպումը։
Հիմնական ժամանակն ավարտվեց 2։2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում Ալեքսանդր Գլիշիչի խփած գոլի շնորհիվ «Ալաշկերտը» դուրս եկավ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որտեղ կմրցի շոտլանդական «Ռեյնջերսի» հետ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ «Ալաշկերտն» առնվազն ապահովեց իր տեղը ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում՝ դառնալով հայկական առաջին թիմը, որը կմասնակցի եվրոպական ակումբային ֆուտբոլի որևէ մրցաշարի։
«Ալաշկերտ» - «Կայրաթ»` 3:2 (2։2) (1:1)
Երևան, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն
Մրցավար՝ Լոուրենս Վիսեր (Բելգիա)
Գոլերի հեղինակներ՝ Ժոզե Էմբալո՝ 1։0՝ 43, Այբոլ Աբիկեն՝ 1։1՝ 45+1, Ժոզե Էմբալո՝ 2։1՝ 50, Արտուր Շուշենաչև՝ 61, Ալեքսանդր Գլիշիչ` 3:2 (104)։