Ահազանգ. Հայ-թուրքական սահմանի երկայնքով փռված գյուղերը դատարկվել են
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը գրում է.
«Անի տանող ճանապարհին, դեպի Խարկով երբեմն գեղատեսիլ գյուղ:
Շիրակի մարզը ամենաաղքատն է, իսկ մարզի ամենաանտեսված և աղքատ գյուղերը Անիի նախկին վարչական շրջանի, Հայ-թուրքական սահմանի երկայնքով փռված գյուղերն են: Երկու հնամենի գյուղեր արդեն ամբողջովին դատարկված և լքված են, մյուս գյուղերից բնակիչները շարունակում են արտագաղթել:
Այդ գյուղերը արոտներ և ջրովի դաշտեր չունեն, անգամ խմելու քաղցրահամ ջուրը բերովի է: Մի խոսքով այդ գյուղերի գյուղատնտեսության և առհասարակ փրկությունը սահմանային տարածքների՝ հարյուրավոր հեկտարների ազատագրումն է փշալարերից և արոտների և վարելահողերի անարգելք օգտագործման հնարավորության ստեղծումով է միայն հնարավոր:
Բայց ամենակարևորը՝ Անին տեսնելու, Անիի մերձակա տարածքները տուրիստական համաշխարհային նշանակության վայրեր դարձնելու ճանապարհով է միայն հնարավոր զարգացնել ու շենացնել Շիրակն ու այդ աղքատիկ գյուղերը»։
Հարակից հրապարակումներ`
- Երաշտ է, հայ գյուղացին ձմռան շեմին հայտնվելու է սովի ճիրաններում. Վահան Թումասյան
- Վահան Թումասյան. Արագ թաղվում է հասարակությունը ծայրահեղ աղքատության գիրկը
- Վահան Թումասյան. Մարզերն ու քաղաքները սկսել են թաղվել սոցիալական ծանր հետևանքներ ունեցող ճգնաժամի մեջ