Գյուրջինյան. Հայաստանում մեր տնտեսավարողները կարծես գործում են ոչ հայաստանցիների համար
Այս տարվա յոթ ամիսների ընթացքում Լեզվի կոմիտեն հարուցել է 63 վարչական վարույթ։ «Արմենպրես»-ում կոմիտեի ղեկավար Դավիթ Գյուրջինյանն այն մեծ թիվ համարեց, նշեց, որ մեկ տարվա համար նախատեսված է 75 վարչական վարույթի հարուցում։
«Այս յոթ ամիսների ընթացքում վարչական դատարանում քննված գործերի թիվը տասնութն է։ Զարմանալի բան պետք է ասեմ, այդ տասնհինգից յոթի դեպքում մեր պահանջը բավարարվել է, իսկ տասնմեկը մերժվել տարբեր պատճառներով»,-մ անրամասնեց կոմիտեի նախագահը՝ ավելացնելով, որ երկու բողոք էլ ներկայացրել են վերաքննիչ դատարան։
Գյուրջինյանի խոսքով, իրենք հետամուտ են լինում, որ «Լեզվի մասին» օրենքի պահանջները կատարվեն, թվային տվյալներից առավել նա կարևորում է, որ մարդիկ իմանան երկրում կա Լեզվի կոմիտե։
«Զարմանալի բան է, Հայաստանում մեր տնտեսավարողները կարծես գործում են ոչ հայաստանցիների համար, այլ զբոսաշրջիկների։ Մտնում եք սրճարան, ճաշարան, բերում են ճաշացանկը միայն օտար լեզվով, այնինչ «Լեզվի մասին» օրենքն ասում է, որ պետք է լինի հայերենով, կարող է զուգակցվել օտար լեզվով։ Գիտե՞ք հիմա մեր տնտեսավարողները իրավաբան են վարձում, ասում են՝ զբոսաշրջիկները հայերեն չգիտեն, լավ, իսկ հայաստանցինե՞րը։ Սա Հայաստանն է, մեր երկրի պետական լեզուն հայերենն է, այն գերակա է, առաջնային է»,- ասաց նա՝ ընդգծելով նաև օտար լեզուներով ամենուր դրված ցուցանակները։
Գյուրջինյանը հիշեցրեց՝ դա զարգացվածության նշան չէ, մարդիկ սխալվում են, եթե կարծում են՝ այդպիսով եվրոպացի դարձան։
«Մենք ինքնատիպ ենք, աշխարհին հետաքրքիր ենք մեր լեզվով, մշակույթով, մեր տեսակով։ Գրեթե միատար բնակչություն ունեցող Հայաստանում տնտեսվարողները զարմանալի լեզվական քաղաքականություն են վարում»,- նշեց նա նա։
Նա հորդորեց, պահանջեց հարգել «Լեզվի մասին» օրենքը, ասաց հետամուտ են լինելու դրանց պահանջների կատարմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան