Էդգար Ղազարյան. Հայաստանը փաստացի ղեկավարում են սովորական խեղկատակներ
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.
«Հուսով եմ Հայաստանի պաշտպանական լրատվությունը չի թարգմանվում այլ լեզուներով և օտարները չեն կարդում պաշտոնական հաղորդագրություններ, ըստ որոնց Ազգային ժողովի նախագահը (պատգամավոր) հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ, Հանրապետության նախագահը հեռախոսազրույց է ունեցել վարչապետի հետ, նախարարը աշխատանքային հանդիպում է ունեցել մեկ այլ նախարարի հետ:
Մնում է պաշտոնական հաղորդագրություններ տարածեն, որ վարչապետը ձայնային հաղորդագրություն է ուղարկել ԱԺ նախագահին, պատգամավորը Facebook-ում Like է դրել նախարարի գրառմանը, փոխնախարարը TikTok-ում նոր տեսանյութ է հրապարակել և այդպես շարունակ:
Հայաստանը փաստացի ղեկավարում են ոչ միայն հայ ժողովրդի թշնամի ու դավաճան աբուլֆազականները, այլև սովորական խեղկատակներ` պետությունը դարձնելով ծաղրի առարկա:
Լուսանկարում ԱԺ պատգամավորի պաշտոնական հանդիպում է ԱԺ պատգամավորի հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելու խրախուսանքի հինգ դրսևորումները․ Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյան. Սա պատմական փաստ է, որը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանը ղեկավարելու ժամանակաշրջանում
- Ոչ միայն ամաչում, այլև արգելում են այդ կապիտուլյանտ դավաճանի անունը հնչեցնել․ Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյան. Ընդդիմությունից այլ սպասումներ, ակնկալիքներ իրենց ընտրողները, վստահ եմ, չունեն