Թբիլիսիում փլուզվել է ժայռի մի մասը
Ուրբաթ գիշերը Թբիլիսիի հյուսիսում ժայռի մի մաս է փլուզվել, մոտակա տասը հարկանի շենքի բնակիչները տարհանվել են երկրորդ սողանքի սպառնալիքի պատճառով: «ՌԱԻ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
«Երեկ երեկոյան Թբիլիսիի Սաբուրթալո շրջանում ժայռի մի մասը փլուզվել է: Հարակից տարածքում գտնվող տասը հարկանի շենքի բնակիչները տարհանվել են երկրորդ սողանքի սպառնալիքի պատճառով, նրանք ստիպված են եղել գիշերել հյուրանոցում»,- ասված է լրատվական գործակալության Telegram ալիքում:
Ինչպես հայտնում են Թբիլիսիի քաղաքապետարանից, մասնագետները կուսումնասիրեն Լորտկիպանիձե փողոցի ժայռը, որից հետո կսկսվեն ամրացման աշխատանքները: Ժայռի փլուզումը տեղի է ունեցել շինարարական աշխատանքների պատճառով, այժմ դրանք ամբողջությամբ դադարեցվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա