Կանանց ֆուտզալի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
Կանանց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը օգոստոսի մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, գլխավոր մարզիչ Զոհրաբ Նիազյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին․
Մարիամ Նալբանդյան - «Հայասա»
Օլգա Մելքոնյանց - «Հայասա»
Քրիստինե Պապիկյան - «Շիրակ»
Նորա Եղյան - «Փյունիկ»
Անյուտա Գալստյան - «Փյունիկ»
Անեթ Մեհրաբյան - «Փյունիկ»
Հեղինե Չոփիկյան - «Փյունիկ»
Անի Ղուկասյան - «Փյունիկ»
Քրիստինե Մանգասարյան - «Փյունիկ»
Աննա Կարապետյան
Անի Կարապետյան
Օլգա Օսիպյան
Մարիամ Պետրոսյան
Անահիտ Կարախանյան
Մարիամ Թորգոմյան
Կանանց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը օգոստոսի 14-ին կմեկնի Մոլդովա, որտեղ կմասնակցի կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջության նախնական փուլին։ B խմբում մեր թիմի մրցակիցները կլինեն Մոլդովայի, Նիդերլանդների և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականները։