Սանկտ Պետերբուրգում կինը հարսի տնից առևանգել է սեփական որդուն
Սանկտ Պետերբուրգում մայրը որդուն առևանգել է իր հարսի Դարիայի բնակարանից: Այդ մասին հայտնել է է «360tv.ru» կայքը:
Ինչպես տեղեկացրել է աղջիկը, ընկերոջ մայրը մի քանի անհայտ տղամարդու ուղեկցությամբ է եկել տուն: Նրանք կապել են տղային, հանել բնակարանից և նստեցրել մեքենան: Երեք ժամ անց պարզվել է, որ երիտասարդին տարել են մերձմոսկովյան շրջան:
Առևանգողներով ավտոմեքենան հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մ-10 մայրուղու 47-րդ կիլոմետրից: Բոլոր ուղևորները տեղափոխվել են ոստիկանության բաժին հանգամանքները պարզելու համար: Երիտասարդը հաստատել է առևանգման փաստը: Նրա մայրը տեղափոխվել է մեկուսարան և քրեական գործ է հարուցվեց:
Դարիան նշել է, որ կինը երեք-չորս ամիս առաջ սկսել է ճնշում գործադրել զույգի վրա: Նա հայտարարել էր, որ իր որդին ապօրինի նյութեր է օգտագործում: Դարիան շեշտել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: