Վրաստանը Թուրքիա է վերադարձնում 52 տոննա վարակված կարտոֆիլ
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը Սարփիի մաքսակետում ընդհանուր առմամբ կանգնեցվել է 52 հազար կիլոգրամ հիվանդ կարտոֆիլով բեռնված երկու ավտոմեքենա:
«Ջավախք նյուզ»-ի փոխանցմամբ, մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի մասնագետների կողմից բուսասանիտարական սահմանամերձ-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում, մոնիթորինգի ծրագրի շրջանակներում, ներմուծվող կարտոֆիլի պարունակությունից վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում բացահայտվել է առողջության համար վտանգ ներկայացնող կարանտինային վնասակար օրգանիզմներ:
Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն, նշված բեռը ենթակա է վերադարձման արտահանող երկիր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա