Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 359 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 359 նոր դեպք: Այս մասին հաղորդում է վրացական «1tv.ge»- կայքը։
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 50 937 թեստ, այստեղից 30 325-ը՝ հակագենի արագ թեստով և 20 612-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը՝ օրական 10,52%, վերջին 14 օրը - 9,9%, վերջին 7 օրը -10,74%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 471 685 դեպք:
Ապաքինվել է ևս 2 726 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 415 146: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 6 321 անձ: