Հյուրանոցային, հանգստի կազմակերպման ծառայությունների սակագներն աճել են. Վիճակագրական կոմիտե
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է սակագների 1.8%, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 0.1% հավելաճ:
2021թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպասարկման ծառայությունների՝ 0.3%, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների՝ 0.7%, հյուրանոցային ծառայությունների՝ 1.4%, հանգստի կազմակերպման ծառայությունների սակագների 1.6% հավելաճ:
Դրան զուգընթաց, տրանսպորտային ծառայությունների սակագների մակարդակը նվազել է 1.4%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 5.4% նվազումով), իսկ կենցաղային սարքերի նորոգման, բնակարանի նորոգման և սպասարկման, վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների, բժշկական ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում