Վանեցյանն այցելել է «Երիտասարդության ուժը» միջոցառման մասնակիցներին
«Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը երիտասարդության օրվա առթիվ այցելել է «Երիտասարդության ուժը» խորագրով ամենամյա միջոցառման մասնակիցներին։ Երեկոյան խարույկի շուրջ Վանեցյանը պատասախնել է երիտասարդների հարցերին։
«Հայրենիք» կուսակցության երիտասարդական հավաքն անցկացվում է Գեղարքունիքի մարզում, այն մեկնարկել էր Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ։
«Երիտասարդության ուժը» խորագիրը կրող ամենամյա միջոցառումը համախմբել է Երևանի և ՀՀ մարզերի հարյուրավոր երիտասարդների։ Հավաքի ընթացքում անցկացվում են ռազմա-մարզական և մշակութային միջոցառումներ։
Ռազմամարզական խաղերի ժամանակ երիտասարդները ծանոթացել են զենքի գործածության, մարտի վարման կանոններին, տեղում յուրացնում և կատարելագործում են ռազմարվեստի հմտությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է