Դոնբասում ՌԴ անձնագրերի տրամադրումը չի խախտում միջազգային իրավունքը. Սերգեյ Լավրով
Ռուսաստանը, անձնագրեր տրամադրելով ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչներին, չի խախտում միջազգային իրավունքը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Վերջերս կարծիքներ սկսեցին հնչել, որ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անձնագրավորման միջոցով Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքը: Այս ամենը սուտ է: Նախ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան նշում է, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի որոշելու, թե ով կարող է լինել նրա քաղաքացին: Այլ կոնվենցիաներում ասվում է, որ ցանկացած անձ իրավունք ունի ընտրել իր քաղաքացիությունը»,-ասել է Լավրովը «Քաղաքացիական հասարակությունը և պետությունը`պատմական ճշմարտության, արժեքների և ինքնիշխանության պաշտպանության ներքո» խորագրով դասախոսության ընթացքում:
Ըստ Լավրովի, Ուկրաինայում հունգարացիները, լեհերը, ռումինացիներն ունեն իրենց պետությունների անձնագրերը և դա տասնամյակներ շարունակ ոչ ոքի համար հարցեր չի առաջացրել:
2019 թվականի ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների բնակիչների կողմից պարզեցված կարգով ռուսական անձնագրերի ստացման մասին:
Նա ասել է, որ հարցը զուտ մարդասիրական բնույթ է կրում, Ռուսաստանը Կիևի համար խնդիրներ ստեղծելու ցանկություն չունի, սակայն Դոնբասում քաղաքացիական իրավունքների հետ կապված իրավիճակը անցնում է սահմանները: Մեկ շաբաթ չանցած՝ Ռոստովի մարզում բացվեցին ռուսական անձնագրերի տրամադրման կենտրոններ: Դոնեցկի և Լուգանսկի բնակիչները 2019 թվականի հունիսի 14 -ին պարզեցված կարգով ստացել են Ռուսաստանի Դաշնության առաջին անձնագրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է