Հայաստանում հարուստները թիվը 3%-ից նվազել է՝ հասնելով 1%-ի. սոցիոլոգ
Երևանում ընտանիքների մոտ 40 տոկոսն աղքատ է, իսկ գյուղական համայքներում՝ 64%-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նա նշեց, որ ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում բնակվում է 2 միլիարդ աղքատ մարդ, որից 1 միլիարդը չքավոր է:
Ա.Ադիբեկյանի խոսքերով՝ մեր երկրում ընտանիքիների 19-20 տոկոսը իրեն համարում է ընչազուրկ:
«Հայաստանում յուրաքանչյուր 10 ընտանիքից 2-րդը ամեն օր սոված է պառկում քնելու»,- ասաց Ա.Ադիբեկյանը:
Նշենք, որ ՄԱԿ-ի կողմից արձանագրված է՝ աղքատների օրական եկամուտը 2 դոլարն է, ընչազուրկների դեպքում՝ մեկ դոլարից ցածր է:
Ա.Ադիբեկյանն ասաց, որ մեր երկրում համեստ ապրողների թիվը մոտ 33 տոկոս է, ունևորները կազմում են 15 տոկոս, իսկ հարուստները թիվը 3%-ից նվազել է՝ հասնելով 1%-ի: Սոցիոլոգի խոսքերով՝ Հայաստանում ամեն վեցերորդ ընտանիքն ապրում է դրսից եկող գումարներով, 25%-ը՝ նպաստով, 33%-ը՝ աշխատավարձով:
Նրա խոսքերով՝ աղքատության մակարդակով Հայաստանը զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը, Վրաստանը՝ 54–րդ, Ադրբեջանը՝ 41-րդ տեղը:
Սոցիոլոգի հաշվարկներով՝ Հայաստանը ճգնաժամից դւորս բերելու համար հարկավոր է 150 միլիարդ դոլար: «Եթե այդ գումարով նոր ձեռնարկություններ հիմնեն, ապա մեր երկրում աղքատությունը կնվազի»,- ասաց նա:
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին նշվում է Աղքատության վերացման միջազգային օրը: Այս օրվա պատմությունը կապված է 1987թ. հոկտեմբերի 17-ի հետ: Հենց այսօր էին ավելի քան հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948թ. ստորագրվել էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես հարգանքի տուրք ծայրահեղ աղքատության, բռնության ու սովի մատնված մարդկանց: ՄԱԿ-ը 1992թ. դեկտեմբերի 22-ին ընդունված իր հռչակագրով հոկտեմբերի 17-ը հռչակեց Աղքատության վերացման դեմ պայքարի միջազգային օր ու կոչ արեց բոլոր պետություններին այս օրը պայքարել աղքատության դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում