2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ բենզինի գինը բարձրացել է 57%-ով
2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.6% գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 0.2% գնանկում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2021թ. հուլիսին հունիսի համեմատ ոսկերչական զարդերի գները նվազել են 3.3%-ով, հագուստինը՝ 1.4%-ով, տարբեր տեսակի կոշկեղենինը՝ 1.2%-ով, դեղագործական ապրանքներինը՝ 0.5%-ով, գորգերինը և հատակի ծածկերինը, մաքրող, լվացող միջոցներինը՝ 0.3%-ով, խոշոր կենցաղային սարքերինը, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերինը՝ 0.2%-ով, կահույքինը և կահավորանքինը, գրասենյակային պարագաներինը՝ 0.1%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.2%, վառելանյութերի և քսանյութերի 0.8% գնաճ:
2021թ. հուլիսին հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 2.3% և 1.1%-ով։ 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 56.8% և 43.6%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 32.1% և 39.5% գնաճ:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ տարում արևածաղկի բուսական յուղի գնաճը կազմել է 75.2%, շաքարավազինը՝ 39.4%-ով
- Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 8.2%