5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանում
Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցինհայ նահանգում ուրբաթ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին-ն, վկայակոչելով չինական սեյսմոլոգիական կենտրոնին:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13: 21-ին Գոլոգ-Տիբեթի ինքնավար մարզի Մադո շրջանում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ութ կիլոմետր խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնի մերձակայքում բնակչության թվաքանակը չափազանց փոքր է, որից 100 կմ շառավղով բնակվում է շուրջ 4 հազար մարդ:
Ավելի վաղ՝ մայիսի 21-ին, 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել նաև Մադո շրջանի մոտակայքում, որից հետո փորձագետները գրանցել են ավելի քան 100 հետցնցում տարածաշրջանում, որից 40-ը՝ 3 բալ ուժգնությամբ:
Մարզի վեց շրջաններում ավելի քան 32.4 հազար մարդ գտնվել է աղետի գոտում, 18 մարդ էլ վիրավորվել է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է