Աֆղանստանի ՊՆ-ն հայտնում է, որ 24 ժամվա ընթացքում 202 թալիբ է ոչնչացվել
Աֆղանստանի կառավարական ուժերի հետ բախումների հետևանքով 202 թալիբ գրոհային է ոչնչացվել, ևս 89-ը վիրավորվել է: Աֆղանստանի պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ըստ պաշտպանության նախարարության, երկրի արևելքում գտնվող Նանգարհար նահանգի Շիրզադ և Աչին շրջաններում գրոհայինների կուտակման վրա Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետևանքով սպանվել են 52 թալիբ, ևս 11 մարդ վիրավորվել է: Բացի այդ, ոչնչացվել է մեկ ավտոմեքենա, հինգ մոտոցիկլետ, զենք ու զինամթերք:
Աֆղանստանի ռազմաօդային ուժերի կողմից երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բալխ նահանգի Չամթալ շրջանում ավիահարվածի հետևանքով զոհվել է 38 թալիբ, վիրավորվել՝ 18-ը:
Այս ընթացքում ամենաակտիվ մարտերը եղել են Նանգարհար, Հազնի, Ֆարահ, Բադգիս, Բալխ, Հելմանդ և Կապիսա նահանգներում:
Հարակից հրապարակումներ`
- Աֆղանցի հարյուրավոր ուժայիններ հանձնվել են թալիբներին
- Աֆղանստանը հաղորդում է թալիբների «ստվերային նահանգապետի» ոչնչացման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները