Վորոնեժում ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասնում է երկուսի
Վորոնեժում ավտոբուսի պայթյունից վիրավորված ևս մեկ մարդ է մահացել: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը:
Արտակարգ իրավիճակի հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի:
«1966 թվականին ծնված մեկ այլ տուժած մահացել է թիվ 1 շտապօգնության հիվանդանոցում: Ցավակցում եմ ընտանիքին և ընկերներին: Ինչպես խոստացել էի, հետագայում մանրամասն կներկայացնեմ, թե ինչպիսի նյութական աջակցություն կլինի նրանց, ովքեր տուժել են միջադեպից»,- ասել է Վորոնեժի մարզպետը:
Ավտոբուսը պայթել էր օգոստոսի 12-ի երեկոյան Վորոնեժում հասարակական տրանսպորտի կանգառի մոտ: Այդ պահին ավտոբուսում եղել է մոտ 30 մարդ:
Տրանսպորտի վարորդը դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին ասել է, որ իր ավտոբուսը հագեցած չէ գազի բալոններով, քանի որ այն աշխատում էր դիզվառելիքով:
«Ինտերֆաքս»-ին իրազեկ աղբյուրը հայտնել է, որ ավտոբուսում պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերվել,:
Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հանձնարարել է ստուգել Վորոնեժի ուղևորափոխադրողների ողջ պարկը: