Լիոնել Մեսսիի արցունքները գնահատվել են մեկ միլիոն դոլար
Բարսելոնայում Լիոնել Մեսսիի հրաժեշտի ասուլիսում թղթե թաշկինակը վաճառվում է մեկ միլիոն դոլարով: Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
Արգենտինացի հարձակվողը չի կարողացել զսպել արցունքները՝ հայտարարելով ակումբից հեռանալու մասին, որտեղ նա անցկացրել է իր ամբողջ կարիերան:
Օգոստոսի սկզբին «Բարսելոնան» հայտարարել է «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկրի հետ պայմանագիրը երկարաձգելու անհնարինության մասին՝ Իսպանիայի առաջնության ֆինանսական սահմանափակումների պատճառով:
Այս շաբաթ Մեսսին պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ