Պլիմուտում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել
Պլիմուտում տեղի ունեցած հրաձգության միջադեպի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում ՝ կասկածյալը, հայտնել են Դևոնի և Քորնուոլի ոստիկանները: Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
«Հաղորդվում է վեց զոհերի, այդ թվում՝ կասկածյալի մասին։ Երկու կին և երկու տղամարդ տեղում մահացել են։ Եվս մեկ տղամարդ, ենթադրաբար՝ հարձակվողը, նույնպես մահացել է դեպքի վայրում։
Բոլորը, ենթադրաբար, մահացել են հրազենային վնասվածքներից»,- ասված Է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ տուժածներից մեկը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն շուտով մահացել է հիվանդանոցում:
Ոստիկանությունը դեռ չի հայտնել միջադեպի պատճառների մասին, սակայն չի դիտարկվում ահաբեկչության վարկածը կամ այլ կասկածյալների հավանական ներկայությունը:
Նախաքննությունը շարունակվում է: