ՌԴ ԱԳՆ-ն BBC-ին բացատրել է իրենց թղթակցի վիզայի չերկարացման պատճառը
Ռուսաստանի ԱԳՆ-ն BBC հեռուստաընկերության ներկայացուցիչներին բացատրել է իրենց լրագրողի վիզայի ռեժիմը չերկարացնելու պատճառը: ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս զգուշացրել է Լոնդոնին, որ ի պատասխան բրիտանական կողմի վիզային քայլերի, Մոսկվան կարող է հակահարված տալ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին գրել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
Ինչպես գրել է Զախարովան իր Telegram ալիքում, արևմտյան ԶԼՄ-ները «աշխուժացել են» և խնդրում են մեկնաբանել այն տեղեկատվությունը, որ Մոսկվայում աշխատող բրիտանացի լրագրողի վիզան չի երկարացվել:
«Զարմանալի է, որ անգլո-սաքսոնական մեդիա խումբը ուշադրություն չդարձրեց ԱԳՆ-ի պարբերական նախազգուշացումներին, որ ի պատասխան Բրիտանիայում ռուս թղթակցի նկատմամբ Լոնդոնի վիզային իսկական ծաղրին, համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: Մենք պարբերաբար հայտարարություններ էինք անում՝ խնդրելով բրիտանացիներին դադարեցնել ռուս լրագրողների հետապնդումները»,- գրել է նա:
Զախարովան հավելել է, որ BBC-ն և ինքը՝ թղթակիցը, «անցել են խորը պաշտպանության. և իրենց գործընկերներին իրավիճակը չեն մեկնաբանում: Նրա խոսքով, արևմտյան ԶԼՄ-ներն ավանդաբար հետաքրքրություն չեն ցուցաբերել ռուս լրագրողների ճակատագրի հանդեպ, երբ նրանց բրիտանական (կամ ամերիկյան) վիզաներ չէին տրամադրվում:
«Կարող եմ ասել, որ վերջերս ԱԳՆ այցելած BBC-ի ներկայացուցիչներին ամեն ինչ մանրամասնորեն փոխանցվել է, ուստի նրանք պետք է ասելիք ունենան»,- ընդգծել է Զախարովան:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան