ՌԴ ՆԳՆ-ն 50 տարով արգելել է ռուսներին «խոզեր» անվանած Վահաբզադեի մուտքը Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը ռուսների մասին վատ արտահայտվելուց հետո որոշում է կայացրել արգելել Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիար Վահաբզադեի մուտքը Ռուսաստանի տարածք: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնից:
Ավելի վաղ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտնել էր, որ Վահաբզադեն տեսախցիկի առաջ ռուսներին «խոզեր» էր անվանել:
«Այսօր որոշումներ են կայացվել 50 տարի ժամկետով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու թույլտվություն չտրամադրել Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Կուաթ Ահմեդովին և Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Իսֆանդիար Վահաբզադեին, որոնք հանդես են եկել հրապարակային հայտարարություններով՝ ինտերնետում հրահրելով էթնիկ ատելություն»,-ասել են նախարարությունից:
Ղազախստանում այսպես կոչված «լեզվական պարեկությունների» կազմակերպիչ Կուաթ Ահմեդովն էլ մեղադրել էր ռուսների՝ իրենց հայրենակիցների նկատմամբ իբր արհամարհական վերաբերմունքի մեջ:
Ներքին գործերի նախարարությունը նաև հիշեցրել է, որ օգոստոսի 10-ին 10 տարի ժամկետով նմանատիպ որոշում էր կայացվել Բիշքեկի «Տեխնոպարկ» առևտրի և զվարճանքի կենտրոնում ռուսալեզու աղջկա վրա հարձակված Ղրղըզստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ:
«Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը նախազգուշացնում է, որ Ռուսաստանի Դաշնության, նրա բնակիչների և արտերկրում բնակվող հայրենակիցների դեմ ապակառուցողական գործողությունների կոչ անող օտարերկրյա քաղաքացիներին թույլ չեն տա մուտք գործել երկիր, քանի որ նրանց ներկայությունը Ռուսաստանում կարող է սպառնալ հասարակական կարգին և անվտանգությանը»,- հայտնել են գերատեսչությունից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան