Աֆղանստանի փոխնախագահն ասել է՝ չի ընդունի թալիբների կողմից պարտադրված պայմանները
Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը հայտարարել է, որ չի ընդունում ծայրահեղական «Թալիբան» շարժման հետ պարտավորություններով առաջադրված ցանկացած գործարք: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է աֆղանական 1TV հեռուստաալիքը:
Սալեհն ընդգծել է, որ նրանք փորձում են փոխել իրավիճակը և համոզված է, որ թալիբները կպարտվեն: Նա սկզբունքորեն վճռական է չընդունել հանգամանքներով պարտադրված որևէ գործարք արմատականների հետ:
Սալեհի այս դիրքորոշումը հայտնի դարձավ Աֆղանստանի արտգործնախարար Մոհամմադ Հանիֆ Աթմարի խոսքերի ֆոնին, որը հինգշաբթի օրը հաստատեց՝ Քաբուլն առաջարկել է թալիբներին համաձայնեցնել երկրի համատեղ կառավարման հարցը:
Մինչդեռ «Թալիբան» շարժման խոսնակ Զաբիուլլահ Մուջահիդը նշել է, որ շարժումը չի ընդունի իշխանությունը կիսելու և կրակը դադարեցնելու Քաբուլի առաջարկը, քանի որ նրանց նպատակն է վերջ դնել արտաքին միջամտությանը և երկրում իսլամական կառավարություն ձևավորել, և եթե պաշտոնական Քաբուլը գնա դրան, ապա թալիբները կընդունեն առաջարկը և պատրաստ կլինեն զինադադարի, հակառակ դեպքում շարժումը կշարունակի պայքարը:
«Թալիբան» շարժման կողմնակիցները շարունակում են հարձակումները երկրի բոլոր նահանգների կենտրոնների վրա: Նրանց ներկայացուցչի խոսքով՝ զինյալներն ուրբաթ վերահսկողության տակ են վերցրել Տարինկոտ քաղաքը (երկրի կենտրոնական մասում գտնվող Ուրուզգան նահանգի կենտրոնը), իսկ ավելի ուշ գրավել են Պուլի Ալամ քաղաքը (արևելյան Լոգար նահանգի կենտրոնը):
Վերջինում արմատականները հարձակվել են նահանգապետարանի վրա, իսկ պաշտոնյաներն ու նրանց ղեկավարները ստիպված են եղել հանձնվել:
Հարակից հրապարակումներ`
- Աֆղանստանի ՊՆ-ն հայտնում է, որ 24 ժամվա ընթացքում 202 թալիբ է ոչնչացվել
- Շոյգուն ՀԱՊԿ-ին կոչ է արել պատրաստվել Աֆղանստանից զինյալների ներխուժմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան