Թուրքիայի զինված ուժերը կրակ են բացել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող երկու դպրոցի ուղղությամբ
Թուրքիայի զինված ուժերը և նրանց հետ համագործակցող սիրիական զինված ընդդիմադիր կազմավորումները հինգշաբթի հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Հասեկե նահանգում գտնվող Թել Թամեր ավանի բնակավայրին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այդ մասին հայտնել է SANA գործակալությունը՝ հղում անելով տեղական աղբյուրներին:
Գործակալության տվյալներով՝ երկու դպրոց է տուժել, մի քանի արկ է արձակվել նրանց ուղղությամբ: Նշվում է, որ կառույցները «զգալի նյութական վնաս են կրել»: Ընդգծվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոր ուսումնական տարվա մեկնարկից օրեր առաջ:
Թուրքիան 2017 թվականից Սիրիայի հյուսիսային շրջաններում երեք ռազմական գործողություն է իրականացրել՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության աղբյուր»: Արդյունքում՝ Թուրքիան Հալեպից հյուսիս Ազազ և Ջերաբլուս քաղաքների միջև ստեղծել է անվտանգության բուֆերային գոտի, գրավել է Աֆրինը, իսկ Եփրատ գետից դեպի արևելք ընկած սահմանամերձ տարածքները վերցվել է վերահսկողության տակ:
Այս քաղաքներում և շրջաններում կան զինված ընդդիմության թուրքամետ ստորաբաժանումներ: Դամասկոսում Թուրքիայի ներկայությունը դիտվում է որպես օկուպացիա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա