Իրկուտսկի բնակիչը մուրճով սպանել է երկու մարդու և պատանդ վերցրել աշակերտուհու
Իրկուտսկի Տաիշետի բնակավայրի հանցագործը, որը պատանդ էր վերցրել աշակերտուհուն և սպանել նրա տատիկին և հորեղբորը, խոստովանել է ի հանցանքը: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ կասկածյալի հարցաքննության կադրերը YouTube-ում հրապարակել է Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածաշրջանային բաժինը:
Տղամարդու խոսքով՝ նա սկսել է մուրճը ձեռքին հարվածել «առանց որևէ պատճառի»:
«Այո, առանց որևէ այս կամ այն պատճառի, վերցրել եմ մուրճը, հարվածել գլխին»,- տեսանյութում նշել է Իրկուտսկի ձերբակալված բնակիչը:
Հարձակվողը նաև հաստատել է տեղեկությունը, որ մի քանի հարված է եղել:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ քննիչները միջնորդություն են ներկայացրել տղամարդուն նախնական կալանքի տակ վերցնելու համար:
Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկն ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկանությունը միջադեպի մասին իմացել է յոթերորդ դասարանցու ընկերոջից: Նա SMS է գրել, որ անհայտ տղամարդը ներխուժել է իր տուն և թույլ չի տվել նրան հեռանալ:
Ազատ արձակված աշակերտուհին ուղարկվել է բուժզննման:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա