Լուկաշենկոն նկարագրել է, թե ինչպես է տեսնում իշխանափոխությունը Բելառուսում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նկարագրել է, թե ինչպես է տեսնում հանրապետությունում իշխանության փոխանցումը նոր սերնդին: Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
Գործընթացը պետք է աստիճանաբար ընթանա, և պաշտոնյաների նախորդ սերունդը պետք է վերահսկի, որտեղ անհրաժեշտ է, հուշի երիտասարդ կառավարիչներին:
Ինչպես հայտնում է գործակալությունը, Գոմելի շրջանի Տիխինիչի ագրոքաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն նշել է, որ ներկայիս կառավարությունը ոչ միայն պետք է երկիրը հանձնի նոր սերնդին, այլ օգնի նրան վերադառնալ իր հունի մեջ:
«Գալիս է նոր սերունդ: Դուք տեսնում եք, որ կյանքը փոխվում է: Ես կցանկանայի՝ այն, ինչ մեր ժողովուրդը պահպանել են, մնա։ Մենք չպետք է երկիրը հանձնենք: Մենք պետք է չկորցնենք այն ամբողջ արժեքավոր բաները, որը զարգացրել ենք այս տարիների ընթացքում»,- ասել է նախագահը:
Ավելի վաղ, ԶԼՄ-ների և հասարակության ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ Լուկաշենկոն հնչեցրել է իր իրավահաջորդի վերաբերյալ ամենաբարդ հարցը, և խոստովանել է, որ մտածում է այդ մասին: Նախագահն ասել է, որ շատ շուտով կհեռանա պաշտոնից, սակայն պետք չէ կռահել, թե երբ:
Լուկաշենկոյի խոսքով՝ ինքը պետության ղեկավար դառնալու ներուժը տեսնում է 10-15 մարդու մեջ, որոնք նույնքան հավատարիմ են երկրին, որքան ինքը:
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանդր Լուկաշենկոն պարգևատրվել է «Ադրբեջանի բարեկամ» ոսկե շքանշանով
- Լուկաշենկոն հայտարարել Է, որ Ռուսաստանը հեռավորության վրա է պահում Բելառուսին
- Լուկաշենկոն հանձնարարել է ուժեղացնել սահմանը ապօրինի հատումից պաշտպանելու աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան