ԿԲ ամփոփ տվյալները արտարժույթի ներբանկային շուկայում կատարված գործարքների մասին
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել է ամփոփ տվյալներ օգոստոսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 100,520,515 ԱՄՆ դոլար 489.08 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 88,266,162 ԱՄՆ դոլար 493.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,300,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 494.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 16,373,812 եվրո 573.02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 15,620,590 եվրո 581.51 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,769,143,980 ՌԴ ռուբլի 6.63
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,338,330,167 ՌԴ ռուբլի 6.75 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Օգոստոսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33.5 մլն ԱՄՆ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Բանկերի կողմից գնվել է 98մլն 72 հազար ԱՄՆ դոլար
- ԿԲ. Արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է ավելի քան 107 մլն ԱՄՆ դոլար
- ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ՝ իրականացված գործարքների մասին
- ԿԲ. Այս շաբաթ ներբանկային շուկայում գնվել է 89.5 մլն դոլար
- ԿԲ. Անցնող շաբաթում բանկերի կողմից գնվել է 112 մլն դոլար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան