Ստեփանակերտում բնակիչներին խմելու ջուր հասցնում են հրշեջ մեքենաներով
Ջերմաստիճանի աննախադեպ բարձրացմամբ պայմանավորված՝ Ստեփանակերտում խմելու ջրի խնդիրը շարունակում է մնալ օրախնդիր:
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության և «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբը գիշեր-ցերեկ ջուր է մատակարարում Ստեփանակերտի բնակիչներին:
ՆԳ նախարարության փոխանցմամբ, որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու համար ծառայությունը գործի է դրել ամբողջ ներուժը:
Հրշեջ մեքենաները շրջում են փողոցներով և խմելու կենարար ջուրը հասցնում բնակչությանը: Փրկարարներն օգնում են նաև տարեց և հաշմանդամության խնդիր ունեցող մարդկանց:
Այս պահին ջրի խնդիր ունի մայրաքաղաքի մոտ 30 տոկոսը: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով՝ ջրամատակարարումը կիրականացվի այնքան ժամանակ՝ մինչև վերջնականապես լուծում կստանա խմելու ջրի հարցը:
Երեկ ջրամատակարարումը շարունակվել է առավոտից՝ ուշ գիշեր, վերսկսվել՝ լուսաբացին:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովել են խմելու խոշոր ջրհորի կառուցման աշխատանքների անվտանգությունը
- Ստեղծվել է աշխատանքային խումբ Ստեփանակերտում ջրի խնդրի մասով
- Ջրի պակասի պատճառով Ստեփանակերտում փակվել են բոլոր ավտոլվացման կետերը
- Արցախի ՄԻՊ. Մարտունու մի քանի համայնքներ գրեթե ամբողջությամբ ջրազրկված են
- Սակավաջուր դարձած գետերի պատճառով Արցախում ջրամատակարարման խափանումներ են սպասվում