Հին Նիկոլն ու կապիտուլյացիան
Ֆեյսբուքյան սոցիալական ցանցի հայկական տիրույթում այսօր լայնորեն տարածվում է Նիկոլ Փաշինյանի՝ 2016 թվականի ելույթը, որտեղ նա սահմանում է կապիտուլյացիոն ձևակերպումները։
«Այն պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակաբար հոխորտում է ոչ միայն Երևանը, այլև Երևանն ու Սևանն իրենը լինելու մասին, պաշտոնական Երևանի հայտարարությունները փոխզիջման պատրաստակամության վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան կապիտուլյացիոն ձևակերպումներ»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Ելույթի այդ հատվածն այսօր հրապարակել է Politik.am-ն, ինչից հետո այն բազմաթիվ արձագանքների է արժանացել։
Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Մի տեսակ ահավոր համաձայն եմ նախկին Նիկոլի հետ։ Ամեն վանկի ու տառի տակ ստորագրում եմ։ Դաժե՝ կապարակնքում»:
Արցախցի Ալեն Ղուլյանն իր էջում հրապարակել է այս տեսանյութն ու գրել.
«Սա Նիկոլ Փաշինյա՞ննա, թ՞ե Փիկոլ Նաշինյանը.. Ամեն դեպքում փնտրվում է սույն քաղաքացին...»
Հիշեցնենք, որ Փաշինյանին, որի օրոք Արցախի պատերազմում հայկական պետությունները ծանր պարտություն տարան, կորցրեցին Արցախի 75 տոկոսը, հազարավոր զինծառայողներ զոհվեցին ու հաշմանդամ դարձան, մինչ այսօր կան գերիներ ու անհետ կորածներ, իսկ կապիտուլյանտ կոչելու համար «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին Ալեն Սիմոնյանը դուրս է հրավիրել ԱԺ նիստերի դահլիճից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան