Բուլղարիայում տապի պատճառով 6 բնակելի շենք այրվել է
Բուլղարիայի հարավում՝ Վելինգրադ քաղաքի շրջանում շոգի հետևանքով բռնկված հրդեհի պատճառով այրվել է 6 բնակելի տուն և մի քանի գյուղատնտեսական շինություն: Տասնյակ բնակիչներ տարհանվել են, տուժածներ չկան, հաղորդել է Բուլղարական ազգային ռադիոյի պաշտոնական կայքէջը:
Անցած 24 ժամվա ընթացքում հրդեհի 188 նոր օջախ է հայտնաբերվել, որոնցից 9-ի մարումը շարունակվում է: Տասնյակ կամավորներ, հրշեջներ ու զինվորականներ շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ:
Բուլղարացի օդերևութաբանները նշում են, որ վերջին օրերին ջերմաստիճանը միջինում 6 աստիճանով բարձր է սովորական ցուցանիշից, բարձր ջերմաստիճանի արդեն մի քանի ռեկորդ է գրանցվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում