Զելենսկու գրասենյակի դիմաց ազգայնականները բախվել են ոստիկանների հետ
Ազգայնականների «Ազգային կորպուս» կուսակցության ներկայացուցիչների և ոստիկանության միջև ծեծկռտուք է սկսել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մոտ: Լուրը հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Ազգայնականների ակցիան սկսվել էր Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում: Ժամանակ առ ժամանակ ցուցարարները վանկարկում էին ազգայնական կոչեր և դժգոհություն հայտնում իշխանությունների, այդ թվում՝ այդ երկրի նախագահի գործողություններից: Ցուցարարները վանկարկել են՝ «դեմ ենք Դոնբասը ահաբեկիչների հանձնելու բանակցություններին»: Նրանք նաև դժգոհություն են հայտնել իրավապահ մարմինների աշխատանքից, որոնք «պայքարում են հայրենասիրական շարժման դեմ»:
Ինչպես դեպքի վայրից հաղորդում է ԶԼՄ-ն, ցուցարարները փորձել են են ներխուժել նախագահի աշխատավայր, պայթուցիկ նյութեր են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա և գազ են բաց թողել նրանց դեմքին:
Գրասենյակը հսկում են իրավապահ մարմինների մեծ թվով աշխատակիցներ: Ցուցարարները փորձել են ճեղքել շենքը, սկսվել են բախումներ:
Ոստիկաններն ու ազգայնականները, որոնք փորձում են ներխուժել Զելենսկու գրասենյակ, միմյանց վրա գազ են բաց թողնում՝ օգտագործելով ծխի նռնակներ և պայթուցիկ նյութեր:
Ցուցարարները նաև անվադողեր են վառել և քարեր նետել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ:
Կիևի կենտրոնական փողոցներում, որոնք գտնվում են Զելենսկու գրասենյակից ոչ հեռու, իրավապահ մարմինների բազմաթիվ աշխատակիցներ են հերթապահում՝ նաև շներով, տեղում կայանված են ոստիկանության և Ազգային գվարդիայի մեքենաները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա