«Թալիբան» խմբավորման զինյալները գտնվում են Քաբուլից 11 կմ հեռավորության վրա
«Թալիբան» շարժման գրոհայինները գրավել են Աֆղանստանի հյուսիսային, արևմտյան և հարավային շրջանների մեծ մասը:Associated Press-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Լոգար մարզի պատգամավոր Հոդա Ահմադին լրատվական գործակալությանը հայտնել է, որ շարժմանը հաջողվել է գրավել ամբողջ նահանգը և ձերբակալել տեղի պաշտոնյաներին:
«Թալիբները հասել են Չար Ասյաբ շրջան, որը գտնվում է մայրաքաղաք Քաբուլից ընդամենը 11 կիլոմետր հարավ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Թալիբները հարձակվել են նաև երկրի հյուսիսում գտնվող Մազարի Շարիֆ քաղաքի վրա: Բուռն մարտեր սկսվեցին բնակավայրի մատույցներում:
Մինչ այդ գրոհայինները գրավել էին Հերաթը և Կանդահարը՝ երկրի երկրորդ և երրորդ մեծ քաղաքները: Նրանք այժմ վերահսկում են Աֆղանստանի 34 նահանգներից 18-ը, մինչդեռ կառավարությունը վերահսկում է կենտրոնի և արևելքի նահանգների փոքր մասը, ինչպես նաև Քաբուլն ու Մազարի Շարիֆը:
Կառավարական ուժերի և շարժման զինյալների միջև հակամարտության սրումը տեղի է ունենում Աֆղանստանից ամերիկյան ռազմական զորակազմի դուրսբերման ֆոնին: Վաշինգտոնը ծրագրում է իր զորքերը երկրից դուրս բերել մինչև 2021 թվականի սեպտեմբերի 11-ը: Լրատվամիջոցները հայտնում են, որ Քաբուլում ԱՄՆ դեսպանատան ղեկավարությունը դիվանագիտական ծառայությանը հանձնարարել է ոչնչացնել գաղտնի նյութերը`մտավախություն ունենալով, որ դրանք կընկնեն թալիբների ձեռքը:
«Թալիբան» հաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները խոստացել են չգրավել դիվանագիտական օբյեկտները: Նախազգուշական միջոցների շրջանակներում Միացյալ Նահանգներն այնուամենայնիվ որոշել է տարհանել իր քաղաքացիներին Աֆղանստանում գտնվող դեսպանատնից:
Հարակից հրապարակումներ`
- «Թալիբան» շարժումը հերքում է խաղաղ բնակիչների սպանության մասին լուրերը
- Թալիբանները ԱՄՆ-ին նախազգուշացրել են Աֆղանստանի առիթով
- Թալիբան շարժումը հերքում է ԱՄՆ-ի մեղադրանքները
- Թալիբանը հայտարարել Է, որ վերահսկում Է Աֆղանստանի սահմանի 90 տոկոսը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին