Կամչատկայում երեք մարդու մարմին են գտել կործանված Մի-8-ի բեկորների կողքին
Երեք մարդու մարմին են գտել Կուրիլյան լճի հատակին՝ Մի -8 ուղղաթիռի կործանման վայրում: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի,Telegram-ալիքում հայտնել է Կամչատկայի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը:
«Կուրիլյան լճում որոնողական շարունակվում են աշխատանքները ԱԻՆ-ի, ՊՆ-ի, Կրոնոտսկի արգելոցի, Կամչատկայի երկրամասի ուժերով: Օդաչուի մարմինն ափ է բարձրացվել, և ևս երկու մարդու մարմին հայտնաբերվել է հատակին գտնվող ուղղաթիռի բեկորների մոտ»,-գրել է նա:
Նահանգապետի խոսքով՝ աշխատանքները կիրականացվեն ցերեկային ժամերին:
Նախօրեին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ վթարի վայրում հայտնաբերվել է մեկ ուղևորի դի:
Օգոստոսի 12-ի առավոտյան Մի-8 ուղղաթիռն ընկել էր Կուրիլյան լիճը: Նա խորտակվել էր 110 մետր խորության և ափից մոտ 500 մետր հեռավորության վրա: Ինքնաթիռում եղել է անձնակազմի երեք անդամ և 13 զբոսաշրջիկ, այդ թվում ՝ մեկ երեխա: Ութ մարդ ողջ է մնացել, նրանցից չորսը վնասվածքներ են ստացել:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երթևեկության անվտանգության կանոնների խախտման և օդային տրանսպորտի շահագործման վերաբերյալ: Վթարի հիմնական վարկածներից են վատ եղանակը և օդաչուի սխալը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան