Տնտեսություն 10:01 14/08/2021 Արցախ

Ադրբեջանական ակցիա է, թե՞ գետերի սակավաջրություն Ստեփանակերտում ջուր չլինելու պատճառը

Ավելի քան մեկ շաբաթ է Ստեփանակերտում  խմելու ջուրը, ավելի ճիշտ դրա պակասը օրախնդիր  է։ Պաշտոնական պարզաբանումների համաձայն ՝ խնդիրը ծագել է տոթ եղանակի պատճառով, ինչի հետևանքով  Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել։

Բացի պաշտոնականից, կան նաև այլ դիտարկումներ։ Մասնավորապես Panorama.am-ի հետ զրույցում, ԵՊՀ էկոլոգիայի բնության պահպանության ամբիոնի դոցենտ, Հիդրոէկոլոգիայի ինստիտուտի հիդրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Լուսինե Համբարյանը նախ նշեց, որ չկա Արցախի ջրային ռեսուրսների մասով  ստույգ գնահատման մասին տեղեկատվություն։ Պատերազմից հետո ոչ մի ճշգրտում չի եղել։ Այնուհետև շարունակեց․ «Ընդհանուր առմամբ այն ինչը հայտնի է, վերլուծելով, կարող ենք ասել, որ սա ադրբեջանցիների կողմից որոշակի ակցիա է»։

Նրա խոսքով,  ջրի հիմնական պաշարները մնացել են թշնամուն և  խնդրի լուծման ուղղությամբ  դիվանագիտական որևէ քայլ չենք տեսել։

«Արցախում ունեցել ենք 25 ջրամբար, որոնցից 22-ը կամ 23-ը թողել ենք թշնամուն։ Դրանք հիմնականում ոռոգման, խմելու ջուր ամբարելու համար էին։ Եթե այսքանը թողել ենք թշնամուն, նշանակում է, որ դա «զենք»  է, որը նա կարող է օգտագործել։ Ջուրն առաջնային պաշարներից է մարդու կյանքն ապահովելու համար և դա էլ օգտագործվում է որպես զենք։ Դա հանցագործություն է՝ ուղղված մարդկանց դեմ, որովհետև խմելու ջրի հասանելությունը մարդու իրավունքի առաջնային դրույթներից է»,- ավելացրեց մասնագետը։

Համբարյանի փոխանցմամբ՝ ժամանակին ջրային ոլորտի մասնագետները արձանագրում էին, որ Ադրբեջանը խմելու ջրի լուրջ խնդիր ունի, ինչը հնարավոր էր օգտագործել՝ գրագետ քաղաքականություն վարելու դեպքում։ 

«Մասնագետների հետ ծրագիր կարելի էր մշակել, որը մեր ձեռքին կլիներ ՝ որպես «զսպող» միջոց»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է այժմ, հնարավոր քայլերին, որոնք կարող են փրկօղակ լինել ստեփանակերտցիների համար, ապա Լուսինե Համբարյանն ասաց, որ ստեղծված իարվիճակում պետք է միասին  աշխատեն ինստիտուտները, ջրի ոլորտի մասնագետները, ԱԳՆ-ն և այլ փորձագետներ, ինչը թույլ կտա կառավարական մակարդակով կարգավորել նմանօրինակ «դիվերսիաները»։

Այսուհանդերձ, Ստեփանակերտում ապրողը, ստեղծված իրավիճակում Ադրբեջանի մեղքը չի տեսնում։  Ստեփանակերտի քաղաքի բնկիչ, նախկինում՝ Արցախի խորհրդարանական պատգամավոր Աշոտ Սարգսյանը  Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղացիների համար նորություն չէ ջուր չլինելու խնդիրը։

«Այն գետերը, որոնք ապահովում են Ստեփանակերտի ջրամատակարարումը, հիմնականում երեք են՝ Տրակետ, Մեղրագետ և Կարկառ, երեքն էլ մեր տարածքում են։ Գետերից մեկը՝ Տրակետ ենք ասում , գրեթե ցամաքած է, իսկ մյուսներն էլ՝ սակավաջուր են, հիմնականում անձրևի և ձնհալի ժամանակ են վարարում։ Իսկ արտեզյան ջրհորները սովետական միության ժամանակներից են։ Հիմա էլ փորձում են ինչ-որ չափով աշխատեցնել»,- ասաց Սարգսյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ Ստեփանակերտը ջրի խնդիր միշտ ունեցել է, պատերազմից առաջ էլ։  

«Ստեփանակերտում թաղամասեր են եղել, որ ընդհանրապես ջուր չի եղել։ Հիշում եմ ՝ 1982 թվականին երաշտ եղավ, ջուր չկար, գնում էինք  ջրամբարներից էինք բերում։ Այդպիսի դեպքեր շատ են եղել։ Ստեփանակերտիցները սովոր են»,- նշեց արցախցին՝ ավելացնելով, որ հիմանական խնդիրը գետերի սակավաջրությունն է։ 

Նախկին պատգամավորը նաև հայտնեց, որ  խնդրի լուծման համար նախկինում առաջարկ ներկայացրել են, սակայն այն չի ընդունվել։

«Քանդակագործ տղաներից մեկի կողմից է եղել առաջարկը։ Ստեփանակերտի վերևում մեծ քանակությամբ գյուղեր կան, որտեղ կան ջրային աղբյուրներ։ Առաջարկեցինք այդ աղբյուրների ջրերը բերենք Ստեփանակերտ և ամեն թաղամասում մի աղբյուր կառուցենք, Ստեփանակերտն էլ կդառնա «աղբյուրների քաղաք»։ Քանդակագործը՝ Ռոբերտ Ասկարյանը,  որն արել էր առաջարկը, պայմանավորվել էր 11 երկրների քանդակագործների հետ։ Ինչո՞վ վատ կլիներ, եթե մի թաղամասում լիներ նորվեգական աղբյուր, մյուսում՝ այլ։ Այն  ժամանակ ընդդիմադիր պատգամավոր էի, առաջարկին այդքան ուշադրություն չդարձրեցին»,- պատմեց Սարգսյանը։

Արցախի բնակչի խոսքով՝ հիմա Ստեփանակերտի քաղաքապետարանը սկսել է զբաղվել այդ հարցով, ասում է՝  գնում են վերևի գյուղերն են  ուսումնասիրում։

«Այս պահին միայն Ստեփանակերտում է խմելու ջրի խնդիրը»,- ասաց Ստեփանակերտի բնակիչն ու եզրափակեց․«Պատերազմից հետո շատ բան չի փոխվել, պարզապես ժողովուրդը մի քիչ ուշ է հարմարվում։ Մենք ոչ հաղթությանն ենք դիմանում, ոչ էլ՝ պարտությանը։ Սթրեսային վիճակում է ժողովուրդը, ցավոք, երկար է տևում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}