Գրեփլինգի բրոնզը՝ Հայաստանին
Ուֆայում ընթացող Գրեփլինգի պատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի մարզիկ Սպարտակ Միքայելյանը դարձավ բրոնզե մեդալակիր։
Առաջնությունը ընթանում է երկու օր՝ օգոստոսի 13-14-ը։ Այսօր մեր մարզիկները կմրցեն Gi ձևաչափում։
Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիան նման հաջողությունը կապում է SoftConstruct-ի, Ֆեդերացիայի ղեկավար կազմի և մարզիչների նվիրված աշխատանքի հետ։
Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայից հայտնում են նաև, որ հայաստանյան ֆեդերացիան, նախագահ Սարգիս Բազինյանի գլխավորությամբ, ամերիկահայ գրեփլինգի և խառը մենամարտերի աշխարհի բազմակի չեմպիոն, գրանդ մաստեր Գոքոր Չիվիչյանի հետ ստորագրեց համագործակցության հուշագիր, որի արդյունքում Չիվիչյանը պարպերաբար իր գիտելիքներով ու փորձով կկիսվի հայ մարզիկների հետ, ինչպես նաև որակավորման գոտիներ կշնորհի նրանց։
Համագործակցության արդյունքում պարբերաբար կկազմակերպվի նաև Գոքոր Չիվիչյանի անվան ամենամյա միջազգային բաց մրցաշար: