Կորոնավիրուսային լրացուցիչ մահճակալներ ու սահմանափակումներ Վրաստանում
Վրաստանում կորոնավիրուսային սրացող վիճակի հետ կապված Համակարգող խորհրուրդը որոշել է 6 շաբաթյա սահմանափակումներ մտցնել երկրում՝ օգոստոսի 14 -ից սեպտեմբերի 4 -ը։ Լուրը հայտնում է nor.ge-ն։
Կսահմանփակվի քաղաքային տրանսպորտի շարժը, սահմանափակումը չի տարածվում միջքաղաքային տրանսպորտի վրա.
Փառատոները, ժամանցային միջոցառումները, համերգներն ու սպորտային մրցումները լիովին կսահմանափակվեն.
Երեխաների ժամանցի կենտրոնների աշխատանքը կսահմանափակվի.
Սննդի կետերը կգործեն մինչև ժամը 23:00-ն ՝ ժամը 00: 00 -ի փոխարեն.
Հնարավորինս կխստացվի վերահսկողությունը գործող կանոնակարգերի կիրառման նկատմամբ, ներառյալ սոցիալական միջոցառումների անցկացումը, ինչպիսիք են՝ հարսանիքները և այլն: Հիշեցնենք, որ նման միջոցառումներ կազմակերպելու համար օբյեկտները կտուգանվեն 10 հազար լարիով, իսկ կրկնակի խախտումների դեպքում` ենթակա են փակման։
Պետական գերատեսչություններին հանձնարարվում է աշխատողներին հնարավորության սահմաններում տեղափոխել հեռավար աշխատանքի և խորհուրդը նմանատիպ առաջարկություն է տալիս մասնավոր գործատուներին նույնպես։
Զինվորական բժիշկներից կազմված բրիգադները կներգրավվեն պատվաստման գործընթացում ` առավելագույնի հասցնելու և պատվաստման հասանելիությունը բարձրացնելու համար։
Քաղաքային տրանսպորտի սահմանափակման պայմաններում պետությունը կապահովի բնակչությանը հասնել պատվաստման օբյեկտներ։
Առողջապահության նախարարությունը շարունակում է աշխատել լրացուցիչ մահճակալների մոբիլիզացման ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, Համակարգող խորհրդի նիստում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը՝ Գիորգի Ղիբրաձեն, խորհուրդ է տվել, որ սեպտեմբերից թույլատրվի սննդամթերքի, առողջարանների, ֆիթնես կենտրոնների և նմանատիպ հաստատություններ մուտք գործող անձանց պատվաստումը մեկ պատվաստանյութով կամ ամբողջական կուրսով, կամ էլ՝ վերջին 72 ժամվա ընթացքում կամ վերջին 24 ժամվա ընթացքում հակագենի թեստի բացասական պատասխանի հիման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները