Շուտով կներկայացվի «Տանը միայնակ» կատակերգության վերաթողարկված տարբերակը
«Disney+» սթրիմինգային ծառայությունը հայտնել է, թե երբ տեղի կունենա «Տանը միայնակ» կատակերգության ռեմեյքի պրեմիերան։ Այն կցուցադրվի նոյեմբերի 12-ին, հայտնում է «Deadline»-ը։ Ֆիլմը կկրի «Միայնակ սիրելի տանը» անվանումը։
Գլխավոր հերոսի՝ Մաքս Մերսերի կերպարը կմարմնավորի 12-ամյա Արչի Յեթսը («Ջոջո ճագարը»)։ Մաքսի ընտանիքը տոներին Ճապոնիա է մեկնում, իսկ նա ստիպված է միայնակ մնալ և դիմակայել կողոպտիչների զույգին, որոնք մտադիր են նրա ծնողներից անգին զարդ գողանալ։
«Տանը միայնակ» հինգ մասից բացկացած ֆիլմաշարի առաջին մասը թողարկվել է 1990թ․-ին։ Քրիս Քոլամբուսի ժապավենը երկու «Օսկարի» է արժանացել և համաշխարհային հայտնիություն բերել գլխավոր դերակատարին՝ Մակոլեյ Կալկինին։
Հարակից հրապարակումներ`
- Օգոստոսի 14-ին տեղի կունենա «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի պրեմիերան
- Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները