CHW. Ադրբեջանը հեռացրել է Շուշիի կերպարվեստի թանգարանի այգու մի քանի տասնյակ քանդակները
Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ապրիլի 10 -ից հունիսի 5 -ն ընկած ժամանակահատվածում Շուշիի կերպարվեստի թանգարանի այգու 51 քանդակը հանվել է, և տարածքն ամբողջությամբ մաքրվել է:
Ահազանգը հրապարակել է Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) միջազգային կազմակերպությունն ու գրառմանը կից հրապարակել լուսանկարն երը։
«CHW- ն մտահոգված է այս արվեստի գործերի վիճակով, որոնք այդ թանգարանի սեփականությունն են»,-նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) միջազգային կազմակերպությունը հորդորում է Ադրբեջանի իշխանություններին բացահայտել առգրավված քանդակների գտնվելու վայրը, ինչպես նաև դրանց հանրային հասանելիությանն ապահովմանն ուղղված ծրագրերը։
«Արդյո՞ք դրանց հեղինակները և բնապահպանները ներգրավված էին դրանց հեռացման գործում: Արդյո՞ք հեռացումը համահունչ է քաղաքի համար Չեփման Թեյլորի նոր գլխավոր հատակագծին»,-հարցեր են հնչեցնում կազմակերպությունից։
Նշենք, որ այգում տեղադրված էին ինչ հայ, այնպես էլ օտարերկրացի քանդակագործների աշխատանքներ։
Հարակից հրապարակումներ`
- Վաչկատուն ցեղերը 100-150 տարի առաջ հայտնվել են Հայաստանի տարածքում ու նստել հայկական յոթ մշակութային շերտ ունեցող հողի վրա.Վարդան Ոսկանյան
- Ֆրանսիայի դեսպան․ ՀՀ մշակութային ժառանգության հանդեպ ցանկացած ոտնձգություն ոտնձգություն է համաշխարհային ժառանգության նկատմամբ
- Տիգրանակերտի դեպքում ադրբեջանցիները չգիտեն՝ մեզ ինչի մեջ մեղադրեն. Համլետ Պետրոսյան
- Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին` Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարի հարցով