Երգչուհի MakSim-ը կոմայից հետո մասամբ կորցրել է հիշողությունը
Երգչուհի MakSim-ը (Մարինա Աբրոսիմովա) կոմայից դուրս գալուց հետո մասամբ կորցրել է հիշողությունը: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է StarHit-ը:
«Մարինան գրեթե չի հիշում կամ մասամբ է հիշում կոմայից առաջ որոշ իրադարձություններ, օրինակ՝ սեփական դպրոցի բացումը և Կազանում վերջին համերգը»,-ասել է երգչուհու մենեջեր Յանա Բոգուշևսկայան:
Նա հայտնել է, որ MakSim-ը վերադարձել է տուն, երկար վերականգնողական բուժում կանցնի: Երգչուհու համար դժվար է քայլել, նա գլխապտույտ ունի և դժվարանում է շնչել:
Բոգուշևսկայան նշել է, որ երգչուհին որոշել է բուժումն ավարտել տանը, և շուրջօրյա ռեժիմով նրա կողքին կլինի բուժաշխատողը:
Ավելի վաղ երգչուհին դուրս էր գրվել Մոսկվայի 52-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցից: Հունիսին MakSim-ն թոքաբորբով հոսպիտալացվել էր, նրա հանձնել էր կորոնավիրուսի ՊՇՌ թեստ, որը բացասական էր եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները